Հայաստանում 6.875 տնտեսություն գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության 317 հազար 346 գյուղացիական տնտեսություններից ընդամենը 6.875-ն է կոոպերատիվների անդամ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, այդ թվում 6 հազար 709 տնտեսություն սպառողական գյուղատնտեսական կոոպերատիվների անդամ են, 1 66-ը՝ առևտրային:
Գյուղատնտեսական կոոպերատիվների անդամ հանդիսացող տնային տնտեսությունների թվով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 2 հազար 917 տնային տնտեսություն, որին հաջորդում են Սյունիքի (1 հազար 557) և Արագածոտնի (714) մարզերը:
Կոոպերատիվի անդամ տնային տնտեսությունների ամենափոքր քանակը Կոտայքի մարզում է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



