Ազարը Պրեմիեր լիգայում 50 գոլ խփած Չելսիի 6-րդ ֆուտբոլիստն է
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի` «Բորնմութի» հետ խաղում` հաջող իրացնելով 11 մետրանոցը:
Բելգիացու համար այս գոլը 50-րդն է ԱՊԼ-ում: Այդ ցուցանիշով նա դարձել է «Չելսիի» 6-րդ ֆուտբոլիստը:
Բացի այդ, 50 կամ ավելի գնդակներ է հաջողվել խփել Դիդյե Դրոգբային, Ֆրենկ Լեմպարդին, Ջանֆրանկո Ձոլային, Ջիմի Ֆլոյդ Հասելբայնկին և Էյդուր Գուդյոնսենին,- տեղեկացնում է Opta-ն:
Անգլիայի առաջնությունում կիսապաշտպանների մեջ Ազարից ավելի արագ 50 գոլ հաջողվել է խփել միայն «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբեր Պիրեսին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



