Մոուրինյու. Ֆենոմենալ գոլ էր
ՍՊՈՐՏԱնգլիայի առաջնության 18-րդ տուրում «Սանդերլենդին» հաղթելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Հենրիխ Մխիթարյանի խփած շքեղ գոլի մասին:
«Ֆենոմենալ գոլ էր: Կարծում եմ, որ նա գոլի հեղինակ դարձավ աջ դարպասին` «Ստրետֆորդ Էնդում», որտեղ մարդիկ շատ ոգևորված են:
Հիանալի պահ էր, և նրա համար շատ կարևոր, քանի որ Հենրիխը լավ մարզավիճակում էր, իսկ հետո եկավ վնասվածքը և նա բաց թողեց երկու խաղ:
Եվ Մխիթարյանը վերադարձավ ոչ միայն գոլով, քանի որ կարծում եմ` նա որակ հաղորդեց իր խաղով, և ես երջանիկ եմ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



