Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սա սիրուն հեքիաթ էր, որին հավատացինք մենք էլ, հեռուստադիտողն էլ. Աշոտ Տեր-Մաթեւոսյան

ՖՈՏՈ

«Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» հեռուստասերիալը հաշված օրեր հետո իր հանգուցալուծումը կունենա: Life.panorama.am-ը սերիալում իր կատարած աշխատանքի ու առաջիկա ծրագրերի մասին է խոսել հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկի` Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ:

«Այն, որ սա հաջողված նախագիծ էր, ես չէ, որ պիտի ասեմ, քանի որ դրա մասին փաստեցին մեր հեռուստադիտողները: Հավաքված էր հրաշալի դերասանական կազմ, սցենարն էլ ինքնին բավական հետաքրքիր էր, թեեւ մեր հայ իրականության համար մի փոքր անհավանական լուծումներ ուներ, բայց ամեն դեպքում սա սիրուն հեքիաթ էր, որին հավատացինք մենք էլ, հեռուստադիտողն էլ»,- նշեց Աշոտն ու անդրադարձավ դերասանական ու ստեղծագործական կազմին.

«Հատուկ պետք է շեշտեմ, որ մեր ստեղծագործական ու դերասանական կազմը համալրված էր իսկապես հրաշալի մարդկանցով: Մենք արդեն իսկ մի ընտանիք ենք դարձել, իսկ ընտանեկան, բարեկամական  մթնոլորտում աշխատելն ինքնին հաճելի ու շահավետ է: Պետք է նկատեմ, որ մեր դերասաններից շատերի հետ ուսանողական ընկերներ ենք, այնպես որ մեր կապը միայն աշխատանքային չէ: Թե տեխնիկական, թե դերասանական կազմով իրար սովոր ենք, հեշտ ենք իրար հասկանում ու ստանում ցանկալի արդյունք»,- պատմեց դերասանը:

Հեռուստասերիալի ավարտից հետո Աշոտը երկար չի հանգստանա, արդեն իսկ հրավերներ ունի.

«Իհարկե, փոքրիկ հանգիստ կլինի, սակայն արդեն կան նախատեսված ծրագեր, որոնք դեռեւս հստակեցված չեն ու այդ իսկ պատճառով չեմ ցանկանա մանրամասնել: Միայն նշեմ, որ նոր նախագծերը կրկին իմ սիրելի «Շանթ» Հ/Ը կողմից են, մենք համատեղ շատ սիրով ու համերաշխ ենք աշխատում»,- նշեց նա:

Բացի սպասվելիք նախագծերը` Աշոտ Տեր-Մաթեւոսյանը նկարահանվում է նաեւ «Սահմանին» հեռուստասերիալում.

«Արդեն սկսվել ենք «Սահմանին» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որոնք կցուցադրվեն որոշ ժամանակ անց, քանի որ այն չի նկարահանվում սովորական սերիալային ֆորմատով: Ժամանակ է հարկավոր նախ նկարահանումների, ապա նաեւ մոնտաժային աշխատանքի համար»,- հավելեց դերասանը:

Իսկ վերջում մեր նկատառմանը, թե ինչո՞ւ է դերասանը անընդհատ դրական կերպարներ մարմնավորում եւ արդյոք ցանկություն չկա այդ առումով բազմազանություն ցուցաբերել, պատասխանեց.

«Թերեւս եւ հեռուստադիտողը, եւ պրոդյուսերները ինձ սովոր են տեսնել դրական կերպարներում, բայց ես շատ եմ ուզում ու սպասում բացասական դեր խաղալ: Վերջին երկու նախագծերում առիթ եղավ նաեւ բացասական հերոսի մարմնավորել, սակայն նրանք այնքան էլ չէին համապատասխանում իմ պատկերացումներին; Հուսամ առաջիկայում կստանամ հետաքրքիր առաջարկ, որտեղ առիթ կունանամ իմ պատկերացումներին համապատասխան բացասական հերոսի մարմնավորել, քանի որ դա շատ հետաքրքիր է»:

Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է