Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ժամանակ». Սեյրան Օհանյանը սլաքը կփոխի՞, թե՞ կլիցքավորի դատարկված «պարկուճը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առաջին ֆեյսբուքյան գրառումը կամ քաղաքական ակտիվ քայլը, որ նա կատարել է ակտիվ քաղաքականություն մուտք գործելուց հետո, վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ դրանում Օհանյանի քաղաքական դիրքորոշման ձեւակերպմանը:

Որպես առաջին ակտիվ քայլ արտահայտված դիրքորոշումն ուշագրավ է նրանով, որ Օհանյանը, փաստորեն, ընդգծում է, թե ինչն է լինելու իր քաղաքական գործունեության եւ նախընտրական դիրքավորման ելակետը, շարժիչ ուժը: Իհարկե այստեղ կա իսկապես բովանդակային քննարկումների անհրաժեշություն, ինչը հայաստանյան ներքաղաքական կյանքի պարագայում երկու տասնամյակ շարունակ գոյություն ունեցող մեծ դեֆիցիտ է:

 

Ինչքանո՞վ է Սեյրան Օհանյանի նախընտրական մասնակցությունը բերելու այդ դեֆիցիտի լրացմանը: Դա մի հարց է, որի պատասխանը պարզ կլինի առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում: Դրանից կախված կլինի մեկ այլ ոչ պակաս կարեւոր հանգամանք: Բանն այն է, որ Սեյրան Օհանյանը իր նախանշած ուղղով փաստորեն կարող է վերածվել նախընտրական գործընթացների ապասոցիալականացմանը:

Ակնհայտ է, որ Օհանյանը լինելու է նախընտրական ուշադրության մեծ բաժին կենտրոնացնող ֆիգուր՝ անկախ նրա հանդեպ վերաբերմունքից: Ըստ այդմ, այդ ֆիգուրի առաջ քաշած նշաձողերը լինելու են հանրային ուշադրության տեսանկյունից գերակա եւ օրակարգ թելադրող:

Այդպիսով, Սեյրան Օհանյանը հստակ ցույց է տալիս, թե ինչ ելակետով է թելադրելու նախընտրական օրակարգն ինքը: Տարիներ շարունակ ղարաբաղյան թեման հայկական քաղաքական իրականությունում առավելապես ունեցել է սոցիալ-տնտեսական ուղղակի հարցադրումները զսպելու, ծածկելու նշանակություն, երբ այդ հարցադրումներին տրվել են ուղիղ կամ անուղղակի արձագանքներ, թե ունենք պատերազմի խնդիր եւ սոցիալական սուր հարցադրումների ժամանակը չէ:

Իհարկե ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ իրականում դա եղել է շահարկում, քանի որ ինչպես պարզվեց, հանուն բանակի, հանուն առաջնագծի նշանաբանով «զրկանքները» իրականում այդքան էլ չեն եղել բանակի ու առաջնագծի համար, այլ ավելի շատ ծառայել են նաեւ հենց բանակի առաջնագծի պաշտպանվածության հաշվին հարստացած կոռուպցիոներներին: Պաշտպանության նախարարի պաշտոնն ութ տարի զբաղեցրած Սեյրան Օհանյանը կկարողանա՞ փոխել իրերի այդ դասավորությունը, եւ ղարաբաղյան թեման Հայաստանի ներքաղաքական դաշտում դարձնել ուղիղ սոցալ-տնտեսական հարցադրումների ելակետ, փոխելով այդ առումով մինչ այժմ ունեցած խլացուցիչի նշանակությունը, թե՞ Օհանյանը այլեւս ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժի կարգավիճակում նոր «լիցք» կհաղորդի թեմայի «խլացուցիչ» իմաստին, հատկապես, որ այդ նոր «լիցքի» կարիքը իշխող համակարգն ունեցել է ապրիլի պատերազմի «մերկացումից» հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. Կամենդատյան