Սփյուռքի նախարարությունը հայկական համայնքներ է «հայտնաբերել» Կոստա Ռիկայում եւ Նիկարագուայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջերս հայկական համայնքներ են հայտնաբերել եւս 2 երկրներում՝ Կոստա Ռիկայում՝ 400 հայ, եւ Նիկարագուայում՝ 380 հայ։ Այս մասին դեկտեմբերի 27-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ աշխարհում կա 30 հազար հայկական կազմակերպություն, 38 համահայկական կազմակերպություն 20 երկրներում, 1004 հայկական դպրոց։ «Միայն այս տարի եւս 26 հայկական դպրոց է բացվել։ Աշխարհում մենք 821 համայնք ունենք, որոնց հետ աշխատում ենք։ 112 երկրներում ունենք հայկական կառույցներ եւ կազմակերպություններ»,– ասել է Հրանուշ Հակոբյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



