Ավտոբուսում գողություն կատարած անձը բերման է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ: Մաթևոս Հ.-ն հայտնել է, որ այն գողացել է թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Ավելի վաղ, դեկտեմբերի 26-ին 1983 թ. ծնված Գոհար Փ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման, զեղչային և բանկային քարտեր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



