Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շոկոլադե նապոլեոն

ԼԱՅՖ

Բաղադրամասեր

Շոկոլադե կարագի համար՝

կարագ - 200 գր,

սև շոկոլադ - 100 գր,

ալյուր - 100 գր(բրնձի),

Խմորի համար՝

կարագ - 400 գր(շոկոլադե),

ալյուր - 500 գր,

կակաո - 30 գր,

ջուր - 280 մլ,

ձու - 1 հատ,

հյութ կիտրոնի - 1ճ/գդ,

աղ - 1 պտղունց ,

Կրեմի համար՝

սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ,

կաթ - 200 մլ,

ձու - 1 հատ(դեղնուց),

շաքարավազ - 200 գր,

վանիլին - 1 տաշեղ,

շոկոլադ սև - 100 գր,

օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 ճ/գդ,

ընկույզ - 50 գր,

Ձևավորման համար `

շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք սկզբում շոկոլադե կարագը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք. թավայի մեջ ջուրը եռացնում ենք, վրան դնում շոկոլադով կաթսան (այնպես, որ կաթսան կպնի ջրին) և անընդհատ խառնելով հալեցնում շոկոլադը։

Հալեցրած շոկոլադը կրակի վրայից հանում ենք,վրան ավելացնում փափկեցրած կարագը և լավ խառնում։

Այնուհետև այդ զանգվածին ավելացնում ենք մաղած ալյուրը և այնքան խառնում, մինչև համասեռ զանգված ստանանք։ Զանգվածը տեղափոխում ենք հերմետիկ փակվող ամանի մեջ և 1 ժամով տեղափոխում սառնարանը։

Ապա պատրաստում ենք խմորը: Բաժակի մեջ լցնում ենք հարած ձուն, վրան ավելացնում սառցաջուրը, աղը, կիտրոնի հյութը։ Առանձին ամանի մեջ մաղում ենք ալյուրը կակաոյի փոշու հետ, մեջտեղում փորվածք ենք անում, լցնում ձվով խառնուրդը և արագ համասեռ խմոր հունցում։

Խմորը ձեռքերով հունցում ենք այնքան, մինչև առաձգական դառնա։ Գունդ ենք անում, սրբիչով ծածկում և 20 րոպեով հանգիստ թողնում։ Այնուհետև գրտնակում ենք (եզրերը մեջտեղի հատվածից բարակ պետք է լինեն), վրան ալյուր լցնում, սրբիչով ծածկում և ևս 10 րոպե հանգիստ թողնում։ Սառնարանից հանում ենք շոկոլադե կարագը և բարակ շերտերի բաժանում։

Շոկոլադե քերուկները լցնում ենք խմորի վրա ( եզրերից 1,5-2 սմ հեռավորության վրա)։ Կարճ եզրերը բերում ենք շոկոլադի վրա և իրար մեջ ամրացնում։ Ստացված ուղղանկյան բաց մասերը սեղմում ենք, սրբիչով փաթաթում և 10 րոպե հանգիստ թողնում։ Ուղղանկյունը աչքաչափով բաժանում ենք 4 ուղղահայաց շերտերի, խմորը եզրերից հավաքում ենք ըստ «ծալվածքների» և ևս մեկ անգամ բաժանում երկու մասի։ Ստացվում է 4 շերտանի կիսաֆաբրիկատ, որը 20 րոպեով դնում ենք սառնարանը։

Վերցնում ենք խմորը և ալյուր ցանած մակերեսի վրա գրտնակում` մինչև 1սմ հաստությամբ ուղղանկյուն ստացվի։ Նորից կրկնում ենք 4 շերտ ստանալու գործընթացը և նորից դնում ենք սառնարանը։ Այս ամենը կրկնում ենք ևս երկու անգամ` ամեն անգամ չմոռանալով սառնարանում թողնել 20 րոպե։

Սառնարանից հանում ենք արդեն պատրաստ խմորը։ Ցանկալի է բացենք սենյակի պատուհանը, քանի որ շերտավոր խմորը ցածր ջերմաստիճան է «սիրում»։ Խմորը բաժանում ենք 6 մասի։

Յուրքանչյուր մասը բարակ գրտնակում ենք և շրջան կտրում, ամբողջ մակերեսը ծակծկում ենք պատառաքաղով։ Չենք մոռանում, որ խմորը թխվելուց մի քիչ փոքրանում է։ Կտրված եզրերը թողնում ենք յուղաթղթի վրա։ Շերտերն այդ կտորների հետ թխում ենք 7-10 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։

Շերտերը յուղաթղթով դնում ենք իրար վրա և թողնում սառչի։ Առանձին ամանի մեջ մանրացնում ենք շերտերի կտորները և դնում մի կողմ: Վանիլինի տաշեղը բացում ենք և մաքրում սերմերից։ 1 բաժակ սառը կաթի մեջ խառնում ենք ձվի դեղնուցն ու օսլան մինչև համասեռ զանգված ստացվի։ Թույլ կրակի վրա եռացնում ենք սերուցքը վանիլինի սերմերի և շաքարավազի հետ, մինչև շաքարն ամբողջությամբ լուծվի։ Անընդհատ խառնելով եռացող սերուցքի մեջ լցնում ենք կաթի և ձվի խառնուրդը և եփում թույլ կրակի վրա մինչև թանձրանա։ Վերցնում ենք կրակից, կրեմը քամում ենք և սառեցնում։ Կրեմի մեջ ենք լցնում կտրատած շոկոլադը և խառնում մինչև համասեռ դառնա։ Ավելացնում ենք մանրացված ընկույզն ու հարում այնքան մինչև համասեռ և թանձր զանգված ստանանք։ Այնուհետև լցնում հերմետիկ ամանի մեջ և սառեցնում։ Առանձնացում ենք 5 ճաշի գդալ կրեմ կողքերին քսելու համար։ Պատրաստի շերտերն առատորեն պատում ենք կրեմով և դնում մեկը մյուսի վրա։ Ապա առանձնացված կրեմով պատում ենք տորթի կողքերը և վերին շերտը:

Տորթի վերին շերտը և կողքերը պատում ենք փշրանքով։ Տորթը ծածկում ենք սննդային փաթեթով, վրան ծանրություն ենք դնում և 4-5 ժամով տեղափոխում սառնարանը։ Յուղաթղթից կտրում ենք տորթի տրամագծին համապատասխանող շրջան։ Այդ շրջանի վրա փաթիլի տեսքով կտրվածքներ ենք անում:

Փաթիլը դնում ենք տորթի վրա և շաքարի փոշի ցանում։ Այնուհետև յուղաթուղթը հեռացնում ենք զգուշորեն, որպեսզի պատկերը չաղավաղվի։ 

«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներ