Հանրապետության մանկաբարձ-գինեկոլոգներն ատեստավորում կանցնեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը հանրապետությունում աշխատող բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների հետ մասնագիտական դասընթացներ կանցկացնի: Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը` անդրադառնալով մոր եւ մանկան մահացությունների վերջերս հաճախակի դարձած խնդրին: Նրա խոսքով` մասնագետները, որոնք չեն անցնի ատեստավորում` կզրկվեն լիցենզիայից:«Առողջապահության նախարարությունը Սյունիքի ցավալի դեպքից հետո հանձնարարել է Ռազմիկ Աբրահամյանին վեց ամիս ժամկետով ատեստավորումներ ունենալ մանկաբարձների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



