Թեյլոր Սվիֆթը եկել Է 96-ամյա երկրպագուի սուրբծննդյան երեկույթին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ներկա Է եղել իր 96-ամյա երկրպագուի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Սայրուս Փորթերի ընտանեկան սուրբծննդյան ընթրիքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 27-ին գրում Է Mashable պորտալը:
Դերասանուհին կիթառ Է նվագել եւ կատարել Է իր Shake it Off երգը: Սվիֆթը նաեւ բազմաթիվ սելֆիներ Է արել Փորթերի ընտանիքի անդամների հետ:
Թեյլոր Սվիֆթը 27-ամյա ամերիկացի քանթրի-փոփ-երգչուհի Է. նա իր կարիերայի ընթացքում վաճառել Է ալբոմների 40 մլն օրինակ եւ ստացել «Գրեմմի»-ի 10 պարգեւ: 2016 թվականին նա, ըստ Forbes հանդեսի վարկածի, գլխավորել Է ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը: Հրատարակությունն արտիստուհու 12 ամսվա եկամուտները գնահատել Է 170 մլն դոլար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



