Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միհրան Ծառուկյան. «Միասին աշխատելով՝ ես ու Արփին ճանաչեցինք իրար, մտերմացանք, ու ամեն բան շատ հեշտ ստացվեց»

ՎԻԴԵՈ

Blog.1in.am-ը գրում է.

Վերջին օրերին բուռն քննարկվում է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի նոր համագործակցությունը, որի արդյունքում ծնվել է Արման Անտոնյանի «Անհնար է» երգի տեսահոլովակը։ Երգի գործիքավորումն արել է Հայկոն։ Զրույցում Միհրանն ու Արփին հայտնեցին, որ պրեմիերան կկայանա սեպտեմբերի 22-ին՝ Միհրանի տարեդարձի օրը, և նոր լուսանկարներ են հրապարակել նկարահանման վայրից։

«Երբ Մենչն առաջարկեց ներկայանալ զուգերգով, ես և Արփին երկար չենք մտածել առաջարկի մասին, տեղում քննարկել և համաձայնել ենք։ Բավականին ժամանակ միասին աշխատելով՝ մենք ճանաչեցինք իրար, մտերմացանք, ու ամեն բան ստացվեց շատ հեշտ, ճիշտ և արագ»,- ասաց Միհրանը, Արփին էլ հավելեց, որ իրար լավ ճանաչելն օգնել է, որ համագործակցությունը շատ թեթև ստացվի. «Բնականաբար, եղել են քննարկումներ, ի սկզբանե բոլորովին այլ սցենարով պետք է նկարահանեինք տեսահոլովակը, սակայն աշխատանքները շատ սահուն են ընթացել։ Մենք վստահում ենք իրար որպես մասնագետներ»։

Դերասանուհին, ով ժամանակին հանդիսատեսին հայտնի էր որպես երգչուհի, նշեց, որ կարոտել էր ձայնագրման աշխատանքները։ Խոսելով տևական դադարից հետո երգարվեստ վերադառնալու մասին՝ Արփին ասաց. «Երբ դու հասկանում ես, որ տվյալ ժամանակահատվածում ոչինչ չունես տալու, պետք չէ անիմաստ ինչ-որ բան անել՝ երևալու համար։ Միշտ ասում էի, որ մի օր հաստատ կրկին երգելու եմ։ Իմ կյանքում ամեն բան կատարվում է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում»։

Տեսահովակը նկարահանվել է 4 օրում։ Աշխատանքներն արել է «Ֆուլ հաուսի» ստեղծագոծական թիմը. ռեժիսորը Կարեն Ամյանն է, սցենարային լուծումները տվել են Արտյուշ Գևորգյանն ու Վահան Մովսիսյանը։ Սյուժետային գծով ներկայացվում է Միհրանի և Արփիի կյանքը՝ մանկությունից մինչև ծերություն։ «Մեզ համար շատ հեշտ էր աշխատել Կարենի հետ։ Մեր փոքր հերոսներին փորձել ենք հնարավորինս նմանեցնել մեզ։ Ինձ մարմնավորած աղջնակին ընտրել ենք քասթինգով։ Միհրանին մարմնավորել է Արմուշի որդին՝ Դանին։ Մենք երկու տարիք ենք խաղացել. մի դեպքում դեռ ուսանողներ ենք, մյուսում՝ ավելի հասուն, արդեն ունենք մեր երեխան, ում դերը խաղում է Մենչի դուստրը՝ Մարիան։ Այս դեպքում փորձել էինք վիզուալ ավելի մեծ երևալ։ Իսկ տատիկ-պապիկի տարիքում մեր փոխարեն այլ դերասաններ են եղել։ Չցանկացանք գրիմային փոփոխություններով մեծանալ, քանի որ դա արհեստական կլիներ»,- նշեց դերասանուհին։

Վերջին շրջանում շատ է խոսվում Միհրանի և Արփիի սիրավեպի մասին, այս տեսահոլովակը լրացրեց այդ  խոսակցությունները։ «Երբ գաղափարը կար՝ անել այս աշխատանքը, արդեն ենթադրում էինք, որ նման խոսակցություններ են լինելու, խոսում ու ծիծաղում էինք այդ թեմայով։ Չգիտեմ ինչու, իմ անձնականը միշտ քննարկում են, սակայն դա իմն է և ոչ ոքի գործը չէ։ Որոշել եմ այսուհետև անձնական բնույթի որևէ հարցի չպատասխանել»,- ասաց Միհրանը, Արփին էլ հավելեց. «Մարդկանց միջից դեռ դուրս չի եկել դա. երբ գործընկերներն ինչ-որ աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում իրար հետ, անպայման կապում են իրար։ Դա պետք է դուրս գա մարդկանց միջից՝ անկախ նրանից՝ այդ մարդիկ միասի՞ն են, թե՞ ոչ։ Մեր քաղաքն այնքան փոքր է, որ երբ ինչ-որ մեկի կյանքում լուրջ փոփոխություն է լինում, բոլորն իմանում են այդ մասին»։

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ