Հայաստանում քրեականացվելու է չգրանցված դեղերի վաճառքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ նշելով, որ արդեն իսկ հանձնարարել է այդ ուղղությամբ օրենսդրական փոփոխությունների փաթեթ մշակել:
«Առողջապահության նախարարությունն է թելադրում խաղի կանոնները և խախտել այդ խաղի կանոնները անթույլատրելի է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ եթե բավական չեն տուգանքները, հարցը կքրեականացվի: «Չի կարող դեղ ներկրողը մեղավոր լինել,վաճառողը ոչ: Վաճառողը պարտավոր է ստուգել օրինականացման հետ կապված բոլոր փաստաթղթերը եւ ի կատարում վերցնել միայն օրինական ներմուծված դեղերը»,-ասաց Լեւոն Ալթունյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



