ՌԴ-ն իրենից կախված ամեն ինչ կանի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի չդադարելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը չդադարի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
«Ռուսաստանի Դաշնությունը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Մեզնից կախված ամեն ինչ կարվի, որպեսզի կարգավորման գործընթացը չդադարի, այլ ընդհակառակը` ինտենսիֆիկացվի: Ինչ վերաբերվում է հանդիպումների կոնկրետ գրաֆիկին, ապա դրա վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի այն ժամանակ, երբ նման տեղեկատվություն ստացվի»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



