Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախի ճակատագիրն երաշխավորված է և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմական առումով. ԱՀ վարչապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության վարչապետԱրայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին  հրավիրել է տարեվերջյան մամուլի ասուլիս, որի ժամանակ պատասխանել է լրագրողների երեք տասնյակից ավելի տարաբնույթ հարցերի:

Ինչպես  տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ վարչապետը նշել է, որ, չնայած ռազմաքաղաքական բարդ իրավիճակին, կառավարությանը հաջողվել է 2016 թվականը եզրափակել պլանավորած տնտեսական աճով: Կառավարության ղեկավարի խոսքով՝ լրիվությամբ կատարվել են բոլոր սոցիալական ծրագրերը, և ֆինանսական տարին գործադիրն ավարտում է առանց պարտավորությունների:

Անդրադառնալով 2017թ.-ին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ նախատեսվում է գալիք տարում ևս 8-10 տոկոս իրական տնտեսական աճ ապահովել, և, սոցիալական ուղվածությամբ հանդերձ, 2017թ.-ի պետական բյուջեն ունի զարգացման հստակ ուղղվածություն:

Հանրապետության վարչապետն այնուհետև  պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի ներկա փուլի հետ կապված զարգացումներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ  միջնորդների աջակցությամբ առկա գործընթացը կարելի է որակել ոչ թե բանակցություններ, այլ՝ հանդիպումներ: «Իհարկե, հանդիպումները կարևոր են, քանի որ նաև դրանց արդյունքում տարածաշրջանում լայնածավալ պատերազմ չկա: Ինչ վերաբերում է հիմնախնդրի վերջնական կարգավորման տարբերակներին, ապա այդ առումովհայկական կողմի մոտեցումը հստակ է. ցանկացած առաջարկվող տարբերակ պետք է հավանության արժանանաժողովրդի կողմից»,- ասել է վարչապետը:

Պատասխանելով Թալիշի վերականգնման մասին հարցին՝ վարչապետը տեղին չի համարել այն մտահոգությունը, որ բնակչության վերադարձի համար կարող է անվտանգության էական խնդիր ծագել: «Նախ՝առաջնագծում իրականացվող ինժեներականաշխատանքներն ու տեխնիկական համալրումը թույլ են տալիս վստահ ասել, որ հակառակորդի ցանկացածոտնձգություն արագ հավաստանշվելու և կանխվելու է մեր բանակի կողմից: Դրա արդյունքում, վերջինժամանակահատվածում սահմանային միջադեպերի ակնհայտ նվազումը տեսանելի է բոլորի համար: Երկրորդ՝հնարավոր պատերազմի դեպքում անվտանգության խնդիրը լինելու է բոլոր բնակավայրերի համար, և այս առումովճիշտ չէ որևէ բնակավայր առանձնացնելը : Այլ հարց է, որ կառավարության կողմից լինելու է հատուկ ուշադրությունսահմանամերձ բնակավայրերի նկատմամբ՝ դրանց բնակիչներին տրամադրելով լրացուցիչ շոշափելի սոցիալականերաշխիքներ»,- ընդգծել է վարչապետը:

Ա. Հարությունյանն իր ամփոփիչ խոսքում, մասնավորապես, ասել է.

«2016 թվականը կհամարեի կարևոր ձեռքբերումների տարի Արցախի կյանքում: Մենք դեռ հնարավորություն ենքունենալու  գնահատելու ապրիլը. դա,  իրոք, մեր երկրորդ հաղթանակն է, քանի որ կարողացել ենք հակառակորդինապացուցել, որ ինքն իրավունք և հնարավորություն չունի մեզ հետ զենքի ուժով խոսելու: Ավելին՝ միջազգայինհանրությանն ապացուցեցինք, որ  հայությունը միասնական կանգնած է և վտանգի դեպքում ժամերի ընթացքում մեկբռունցք է դառնում: Մեզ հաջողվել է ապահովել տնտեսական աճ, ժողովրդագրական բնական աճի բավարար տեմպեր: Մեզ հաջողվել է ապացուցեÕ ¬ կասկածողներին, որ Արցախի ճակատագիրն արդեն իսկ երաշխավորված է՝ և՛քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմական առումով, ինչպես նաև արձանագրել զարգացման ևս մեկ տարի: Իրականում զարգացման տարի էր, հաղթանակի տարի էր, հաջողության տարի էր: 

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ ձեզ և ողջ հայությանը՝ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ ցանկանալով , որ 2017 թվականին «ապրիլ» չլինի, իսկ հաջողությունները բազմապատկվեն»:

Հայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսին