Թուրքական մամուլին ժամանակավորապես արգելել են լուսաբանել Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական լրատվամիջոցներին ժամանակավորապես արգելել են լուսաբանել Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը։ Համապատասխան որոշումը կայացրել է Անկարայի դատարանը, հայտնում է Anadolu–ն։ Լրատվամիջոցները չեն կարող հրապարակել սպանության պահին եւ դրանից անմիջապես հետո արված կադրերը եւ հայտնել հանցագործության մեջ կասկածվողների մասին։
Տեղեկության տարածման արգելքը գործում է մինչեւ հետաքննության ավարտը։ Այդպես դատարանը բավարարել է գլխավոր դատախազի պահանջը՝ համարելով, որ այդ տեղեկությունը կարող է սպառնալ ազգային անվտանգությանը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



