Թրամփը կչեղարկի Օբամայի հրամանագրերի մեծ մասը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնն ստանձնելուց հետո, կչեղարկի գործող նախագահ Բարաք Օբամայի հրամանագրերի մեծ մասը: Այս մասին Fox News Sunday–ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Թրամփի անցումային թիմի անդամ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, հանրապետական Նյուտ Գինգրիչը, որը նաև հավելել է, թե դրա համար կպահանջվի բարձր որակավորում ունեցող իրավաբանների կողմից տարվելիք մեծ աշխատանք: «Օբամայի թողած ժառանգությունը նման է փչովի տիկնիկի, որը գնալով ավելի ու ավելի է թսկում»,–ասել է Թրամփի համախոհը: Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կայանալու է հունվարի 20–ին, ինչից հետո 70–ամյա հանրապետականը կստանձնի նախագահի լիազորություններն ու պարտականությունները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



