Պակիստանում ալկոհոլից թունավորվելու հետեւանքով 21 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանում առնվազն 21 մարդ է մահացել անօրինական ալկոհոլից թունավորվելու հետեւանքով։ Տասնյակ մարդիկ հիվանդանոցում են գտնվում, հայտնում է BBC–ն։
Միջադեպը տեղի է ունեցել Սուրբ ծննդյան օրը Թոբա Թեք Սինգհ քաղաքում, որը մայրաքաղաք Իսլամաբադից 330 կմ հեռավորության վրա է։ AFP–ի տվյալներով՝ տուժածների թվում հիմնականում քրիստոնյաներ են, որոնք ապրում են քաղաքում առանձին գաղութով։
Թունավոր խմիչքն արտադրել են տեղաբնակները Սուրբ ծննդյան համար։
Պաշտոնապես Պակիստանում ալկոհոլի վաճառքն ու սպառումը մուսուլմանների համար արգելված է։ Օտարերկրացիներին եւ կրոնական փոքրամասնություններին այն վաճառում են մեծ սահմանափակումներով։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



