Չիլիի ափերին 6.2 մագնիտուդով եւս 2 երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉիլիի ափերին 6.2 մագնիտուդով եւս 2 երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել ժամը 09։52-ին։ Էպիկենտրոնը եղել է Վալպարաիսո քաղաքից 89 կմ հյուսիս-արեւմուտք։ Երկրաշարժի օջախը ընկած է եղել 10.6 կմ խորության վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Օվալիե քաղաքից 92 կմ դեպի արեւմուտք։ Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 10։08-ին։ Օջախը ընկած է եղել 14.1 կմ խորության վրա։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։



