2016 թ.–ի գլխավոր ձեռքբերումը՝ ադրբեջանական մեկ ոտնձգությանը կհաջորդի տասը նման քայլ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակումը համարում է ՀՀ Սահմանադրության խախտում, բայց ավելի ցավալի է համարում այն, որ հայաստանցիների համար նման խախտումները սովորական երևույթ են:
«100 օրվա մեջ նա 100 անգամ խոսեց, բայց այդպես էլ գոնե մեկ կոնկրետ գործ չտեսանք: Եվ ներկա իշխանությունները պետք է խելքի գան ու հասկանան, որ անդունդի եզրին ենք հասել և ուր որ է պետք է գահավիժենք»,– ասաց Ս. Հացպանյանը:
Նրա կարծիքով՝ երկիրը ոչ թե կոսմետիկ վերանորոգման կարիք ունի, այլ՝ հիմնանորոգման, իսկ տարվա գլխավոր «մեսիջը», որի հետ համաձայն է աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայ այն է, որ եթե Ադրբեջանը փորձի մեկ քայլ անել դեպի Հայաստան, ապա հայերը տասը քայլ կկատարեն դեպի Ադրբեջան:
Արմինե Գրիգորյան
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



