Ռուս սակրավորները գրեթե հազար հեկտար տարածք են ականազերծել Հալեպում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիջազգային հակաականային կենտրոնի ռուս զինծառայողները Հալեպի արեւելյան մասում զինյալներից ազատագրված թաղամասերի հումանիտար ականազերծման ընթացքում պայթյունավտանգ իրերից մաքրել են չորս դպրոց, ինը մզկիթ եւ մեկ մանկապարտեզ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ընդամենը 2016 թվականի դեկտեմբերի 5-ից ականազերծվել Է 966 հեկտար ընդհանուր մակերեսով տարածք, հայտնել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
«Պայթյունավտանգ առարկաներից մաքրվել են շուրջ 350 կիլոմետր ավտոճանապարհներ եւ 2149 շենքեր, այդ թվում՝ 44 դպրոց, 38 մզկիթ, 10 հիվանդանոց եւ պոլիկլինիկա, երկու մանկապարտեզ, երեք ջրաբաշխիչ կայան, երկու Էլեկտրակայան, ջրամաքրման մեկ կայան եւ հացի մեկ գործարան»,-ասված Է կենտրոնի հաղորդագրության մեջ:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



