Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի շուրջ. «Անադոլու»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի ողջ տարածքում հրադադարի ռեժիմի հաստատման ծրագրի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը` հենվելով իր աղբյուրների վրա:
Գործակալության տվյալներով` ռուսական և թուրքական կողմերի մշակած ծրագիրն առաջարկվելու է Սիրիայում հակամարտող կողմերին` իշխանական և ընդդիմադիր ուժերին:
Պաշտոնական Անկարան և Մոսկվան ջանքեր են գործադրելու համաձայնությունը ուժի մեջ դնել արդեն դեկտեմբերի 29-ի կեսգիշերից: Կրակի դադարեցումը տարածվելու է ողջ Սիրիայի վրա` բացառությամբ ահաբեկչական խմբավորումների:
Եթե հրադադարի ռեժիմը հաջողությամբ հաստատվի, Սիրիայի իշխանական և ընդդիմադիր ուժերն Աստանայում Թուրքիայի և Ռուսաստանի գլխավորությամբ պետք է սկսեն բանակցությունները:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



