Վրաստանը մտադիր է Ռուսաստանի հետ շարունակել «կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Թբիլիսին կշարունակի կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը Մոսկվայի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2008 թվականի օգոստոսին Վրաստանը խզեց ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման: Սակայն Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում, արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը համարել են ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացումը:
«Մենք կշարունակենք կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը Ռուսաստանի հետ: Նաեւ կշարունակվեն Աբաշիձե-Կարասին ձեւաչափով հանդիպումները, որոնք արդեն որոշակի արդյունքների են հասել առեւտրական, տնտեսական, մշակութային, հումանիտար հարաբերություններում»,- հայտարարել Է Միխայիլ Ջանելիձեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



