Ջավախքում Գանձայի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. 3 հայ տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանում՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի տներից մեկում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Գանձայի համայնքապետ Հրանտ Սիրեկանյանը:
«Գանձա գյուղի բնակիչ Գուրգեն Հարությունյանի տանը գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևաքնով ընտանիքի երեք անդամները տուժել են և տեղափոխվել հիվանդանոց: Նրանցից մեկը երեխա է»:
Սիրեկանյանի խոսքով՝ Հարությունյանների տան 70-80 տոկոսը վնասվել է:
Համայնքապետի խոսքով՝ այս պահի դրությամբ գյուղի գազամատակարարումն անջատված է և այն կվերականգնվի դեկտեմբերի 29-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



