Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բոտուլիզմի դեպքերը Հայաստանում նվազել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Բոտուլիզմի հետևանքով թունավորման դեպքերը Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին նվազել են։ 

Ըստ վիճակագրական տվյալների, 2016 թվականին արձանագրվել է 8 դեպք՝ 18 տուժածով և 2 մահվան ելքով։ 2015 թվականին եղել է 15 դեպք՝  26 տուժածով, մահվան ելք չի գրանցվել։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնեց Առողջապահության պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը։ 

«Նոր տարվա օրերին հորդորում ենք զերծ մնալ տան պայմաններում պատրաստված պահածոներից։ Սննդամթերքը գնելիս անպայման խանութներում ուշադրություն է պետք դարձնել պահպանման պայմաններին և պիտանելիության ժամկետներին»,- շեշտեց Բաբայանը։ 

Մասնագետը կոչ արեց հանրային սննդի կազմակերպություններին, որոնք այս օրերին պատրաստում են աղցաններ, պահպանել հիգիենայի կանոնները, մինչև օգտագործելը դրանց վրա չլցնել մայոնեզ կամ թթվասեր։ «Միայն մատուցելուց առաջ է կարելի համեմել աղցանները, քանի որ դրանք 6-7 ժամ մնում են սեղանին, ախտահարվում են տարբեր մանրէներով։ Հետագայում կարող են արձանագրվել սննդային թունավորումներ։ Պետք է պահպանել սառնարանում՝ կիսապատրաստուկների տեսքով և ընդամենը 3 օր»,- նշեց Առողջապահության պետական տեսչության հիգիենայի բաժնի պետը։ 

Բոլոր սննդատեսակները, թե տանը պատրաստված, թե հանրային սննդի կետերում, պետք է լինեն քիչ քանակությամբ։ Ինչպես նաև չպետք է խառնել տարբեր կերակրատեսակներ միմյանց հետ՝ հատկապես յուղոտ մսերը, ընդեղենը, քանի որ դրանք հետագայում կարող են հանգեցնել աղեստամոքսային խանգարումների։ «Անպայման պետք է ուշադիր լինեն կրեմային հրուշակեղեն պատրաստող ընկերությունները։ Նրանք պարտադիր պետք է ձուն, մրգերը և հատկապես հատապտուղները մանրակրկիտ լվանան»,- ասաց Մարգարիտա Բաբայանը։ 

Թունավորման դեպքում առաջին օգնությունը պետք է լինի ստամոքսի լվացումը։ Բոտուլիզմի թունավորման դեպքում այն հնարավոր է մի քանի օր հետո արտահայտվի։ Բոտուլիզմի թունավորման նշանները պետք չէ խառնել ուրիշ սննդամթերքի թունավորման հետ։ Առաջին հերթին երկտեսություն է առաջանում, որի ընթացքում տեսողությունը խանգարվում է, հաջորդ նշանը՝ ձայնի խռպոտության առաջացումն է և կլման ակտի բացակայությունը, որի ժամանակ մարդը չի կարողանում ջուր խմել։ 

Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Հսկայական շինարարական կռունկը փլուզվել է բնակելի շենքերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՄիկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան