Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փոքրիկիս երևի ամբողջ կյանքումս եմ սպասել. Հասմիկ Կարապետյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Արդեն 13 օր է, ինչ երգչուհի Հասմիկ Կարապետյանը վայելում է մայրության բերկրանք: Երգչուհին Ամանորին ընդառաջ ստացել է իր բոլոր ժամանակների լավագույն նվերը' դստերը:

Life.panorama.am-ի հետ զրույցում Հասմիկ Կարապետյանը պատմել է զգացողությունների ու փոքրիկի մասին: «Փոքրիկիս երեւի ամբողջ կյանքումս եմ սպասել, հիմա կյանքիս ամենամեծ նվերն ունեմ: Մայր դառնալը հրաշքի նման իրադարձություն է կնոջ կյանքում, կտրականապես փոխվում է ամեն ինչ, փոխվում է ներսդ, շրջապատդ, աշխարհընկալումդ: Հիմա չափազանց մեծ պատասխանատվություն եմ զգում, իսկապես, ծնող դառնալով ասես այլ մոլորակ տեղափոխվես: Անընդհատ ուզում ես այնքան կատարյալ լինել, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի նաեւ երեխայիդ մոտ:

Զգացողություններս անսահնան են, խոսքերով դրանք դժվար թե ճիշտ բնութագրես: Մեկ բառով կասեմ' իսկապես կնոջ առաքելությունը մայրանալն է»,- նշեց Հասմիկ Կարապետյանը: Որպես ծնողներ գնահատելով իրեն ու ամուսնուն' նորաթուխ մայրիկը պատմեց. «Թերեւս սկսեմ Շանթից. Ինձ համար շատ գնահատելի էր այն փաստը, երբ ինձ պատմեցին, որ ծննդաբերությունիցս հետո, երբ առաջին անգամ գրկել է դստերը, ամուսինս արտասվել է: Հենց այդ պահից եւեթ նա ուղղակի չի հեռանում մեր կողքից: Շանթը շատ ուշադիր հայրիկ է, նրա կյանքն էլ է փոխվել հայր դառնալուց հետո: Ինչ վերաբերվում է ինձ' թող անհամեստություն չլինի, բայց ըստ իս լավ մայր եմ:

Ամենակարեւորը ես անսահման շատ սեր եմ տալիս փոքրիկիս: Բացի այս, կարծում եմ, եթե կինը չափազանց հոգատար է ամուսնու նկատմամբ, ուրեմն նաեւ լավ մայր կլինի, իսկ ես, առանց ավելորդ գովերքումների, իսկապես չափից ավելի հոգատար կին եմ»: Փոքրիկի խնամքի հարցում Հասմիկին օգնում է ոչ միայն ամուսինը, այլեւ մայրն ու քույրը. «Անհանգստությունս ավելի մեծ է, քանի որ առաջնեկս է: Բալիկս շատ մեծահոգի է, առանձնապես շատ նեղություն չի տալիս, բայց ինձ իրենց մեծ օգնությունն են ցուցաբերում մայրս ու քույրս:

Այս օրերին մայրիկիս տանն եմ ապրում, բայց վստահ եմ, երբ գնանք մեր տուն, նրանք կշարունակեն օգնել ինձ: Ճիշտն ասաց, թեեւ ամուսինս այնքան էլ համաձայն չէր ինձ հետ, բայց ես ցանկացա պահպանել մեզանում ընդունված 40 օրականը: Դրա մեջ շատ մեծ խորհուրդ եմ տեսնում, դա ճիշտ է նաեւ բժշկական տեսանկյունից հատկապես այս ձմեռային օրերին, երբ վարակները շատ-շատ են»,- նշեց նա: 

Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան