Թրամփն Օբամային մեղադրել է իշխանության փոխանցումը բարդացնելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բավարարված չէ նախագահ Օբամայի կողմից իրականացվող մի շարք քայլերով, որոնք առնչվում են իշխանության փոխանցմանը: Այս մասին Թրամփը գրառում է կատարել Twitter-ում:
«Անում եմ հնարավորը, որպեսզի ուշադրություն չդարձնեմ նախագահ Օբամայի բազմաթիվ սադրիչ հայտարարություններին և արգելքներին: Կարծում էի, որ իշխանության փոխանցումը հանդարտ կընթանա»,- գրել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը նաև գրառում էր կատարել, որով կոչ էր անում Իսրայելին ամուր մնալ միջազգային ճնշումների հանդեպ` նկատի ունենալով Իսրայելի օկուպացրած տարածքներում շինությունների կառուցման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



