Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մեր ազգն ինքն իրեն չի ճանաչում և անտեղյակ է իր պատմությանը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մեր հյուրն է գրող Արծրուն Պեպանյանը

– Պարոն Պեպանյան, մեր ժողովուրդը ճանաչո՞ւմ է ինքն իրեն. ո՞վ է ինքը, որտեղի՞ց է սկիզբ առել, ինչի՞ համար է եկել այս աշխարհ:

– Բացարձակապես տեղյակ չէ այդ հարցերից: Եթե այդ հարցերի պատասխանն իմանար, այս վիճակում չէր լինեի: Մեր ժողովուրդն անտեղյակ է իր պատմությանը: Ես ներկայացնեմ անգլիացի մի պատմաբանի խոսքը, որն ասել է մոտ հարյուր տարի առաջ` հայերը որքան հպարտանալու առիթ կունենային, եթե իմանային իրենց իրական պատմությունը: Բայց, ցավոք, նրանք տեղյակ չեն դրան:

– Իսկ ո՞վ է կեղծել մեր պատմությունը: Կամ ո՞վ թույլ չի տվել, որ մենք մեզ ճանաչենք ու իմանանք ով ենք մենք:

– Ես ևս նույնն եմ ասում` տանք այդ հարցը, ու գնանք պատասխանը պարզելու հետևից:

– Եվ դա արված է միտումնավո՞ր:

– Մենք շատ կխորանանք, եթե անդրադառնանք այդ հարցին:

– Ինչո՞ւ չես ուզում խորանալ:

– Պարզապես ձեր թերթի մեկ տարվա տպաքանակը հարկավոր կլինի պատճառները համակողմանիորեն ներկայացնելու համար: Պարզապես ամրագրենք իրողությունը` հայ ժողովուրդն այսօր տեղյակ չէ իր պատմությանը: Եթե տեղյակ են, ապա տեղյակ են շատ քիչ թվով մարդիկ: 

Պատկերավոր այսպես ներկայացնենք. դու հանդիպում ես 50 տարեկան մի մարդու, ով չգիտի իր կենսագրությունը: Գիտի ընդամենը 40–ից հետո: Դու ինչպե՞ս կվերաբերվես նրան. նրան աշխատանքի, ասենք, կընդունե՞ս, նրան տեղ կտա՞ս: Այդ մարդը մենք ենք: Չգիտենք` ո՞վ ենք, որտեղի՞ց ենք եկել, ո՞ւր ենք գնում: Դրա համար էլ վերածվել ենք խառնամբոխի:

– Բա մեր պատմաբաններն ինչի՞ համար են: Ակադեմիկոսներ ունենք, հաստափոր գրքեր են հրատարակում…

– Մենք ունեցել ենք խորհրդային շրջանի պատմաբաններ: Այն ժամանակ գործում էին հատուկ սահմանափակումներ: Այն է` հայ ազգը պետք է լինի մյուսներին տարեկից, և բոլորովին նպատակ չունեին մեջբերել այն թեզը, որ հայերն աշխարհի ամենահին ժողովուրդներից են:

Իսկ գիտե՞ք, թե ո՞վ է առաջինն այդ թեզը հրահրել: Ֆաշիստները՛: Իրենց ժողովրդի պատմությունն ուսումնասիրելիս դա տեսան: Հետագայում նաև, երբ արդեն հարձակվել էին ԽՍՀՄ–ի վրա, զորքերն առաջ էին գալիս, իսկ հնագետները հետևում էին զորքին ու պեղումներ անելով առաջ գալիս: Տեսան, որ ինչքան մոտենում են Սև ծովին, այնքան գտածոներն ավելի հին են այլևս: Հասկացան, որ եվրոպական քաղաքակրթությունը սկիզբ է առնում Սև ծովի մոտակայքից:

Իհարկե, չկարողացան մինչև վերջ առաջ գալ, կանգնեցվեց գերմանական առաջխաղացումը: Եվ հետագայում արդեն, նաև հիմք ընդունելով իրենց պատերազմական տարիների հետազոտությունները, ուսումնասիրեցին Սև ծովից այս կողմ ընկած տարածությունների հնագիտական գտածոները: Ու հանգեցին տվյալ եզրակացությանը:

– Բայց, համենայն դեպս, թեկուզ այդ պատառիկներով, որ գիտենք մեր մասին, մենք կրո՞ղն ենք հայ էթնոսի հոգևոր–մտավոր ժառանգության: Մի խոսքով` ժառանգո՞րդն ենք մեր տեսակի:

– Առերես` ոչ: Բայց խորքում կրողն ենք: Եթե հայտնվում ենք արտակարգ իրավիճակներում, գենը, պատմության փորձը սկսում են աշխատել: Եվ կոշկակարը կամ մեքենայի յուղ փոխողը կարող է զորավար դառնալ: Այնպես որ մեր մեջ նստած է հոգևոր այդ կարողությունը, այն գտնվում է ենթագիտակցական շերտերում, պարզապես ցնցումային իրավիճակներ են հարկավոր, որ արթնանա ու իր գործն անի:

– Ասենք` Սարդարապատ, 1988–ի շարժում: Կարո՞ղ ենք գենի արթնության շրջաններ համարել:

– Այո: Դրանք իրավիճակներ են, երբ դու ազգին գցում ես դրական շոկի մեջ, և նրա ենթագիտակցության միջից ի հայտ են գալիս տեսակի տիպական հատկանիշները:

– Իսկ դու մոտավորապես պատկերացնո՞ւմ ես, թե արթնացնելու ճանապարհը որն է:

– Ես տարիներ շարունակ ուսումնասիրել եմ, թե որոնք են ազգին այլասերելու հիմնական ճանապարհներն ու գործոնները: Նաև հետազոտել եմ համաշխարհային փորձը, թե կա՞ն արդյոք մեխանիզներ, որպեսզի նման ժողովրդին վերափոխես ու դարձնես իր հիմնական տեսակին հավատարիմ, ավելի որոշակի` իր տեսակի հիմնական գծերը կրկին արթնացնես մեջը:

Բարեբախտաբար գտնվեց այդ փորձը: Նման մի համակարգ կիրառվել է 20–րդ դարի առաջին կեսում: Նաև ուրախությամբ պարզեցի, որ Գարեգին Նժդեհն էր բոլորից առաջ հղացել այդ համակարգը: Անգամ որոշ դետալներ կիրառել էր իր գործունեության ընթացքում: Իհարկե` այնքանով, որքանով իրեն կհաջողվեր ինչ–որ բան անել այդ խառն իրականության մեջ:

Իսկ երբ տարագրվեց, որոշ տեսական աշխատանքներ ևս կատարեց նույն ուղղությամբ: Բայց ձերբակալվելուց հետո այն կիսատ մնաց: Սակայն բոլոր դեպքերում կարող ենք ասել, որ նա դրեց հիմքը: Ազգային վերափոխման բանաձևը հիմնականում տվել է Նժդեհը: Նաև ախտորոշման քայլերն է ներկայացրել: Պարզապես դրանք ցաքուցրիվ են նրա գործերում: Ցանկացողը պետք է որոնի ու գտնի:

– Իսկ մեր ազգն այսօր իդեալ ունի՞: Նրան իդեալներ տալի՞ս ենք, տվող կա՞: Կամ ո՞վ պետք է լինի այդ տվողը:

– Քո ասած իդեալը գերնպատակն է, որ դնում են ազգի առաջ: Հիմնականում` համամարդկային բնույթի: Եվ նա այն իրականություն դարձնելու համար համապատասխան ուժ է կուտակում իր մեջ: Ու տեղի է ունենում ցնցումը, արթնացումը:

Գոհար Սարդարյան

Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT