Իսրայելին դուր չի եկել Քերիի ելույթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելը «չհավասարակշռված ու հակաիսրայելական» է անվանել իսրայելապաղեստինյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ելույթը։ Իսրայելի վարչապետի գրասենյակը ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի ելույթի վերաբերյալ հայտարարություն է տարածել, հայտնում է Newsru-Israel–ը։
«Ջոն Քերիի ելույթը անհավասարակշռված էր, հակաիսրայելական, նույնն էր նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը, որն առաջ էր մղում Քերին։ Ավելի քան մեկ ժամվա ընթացքում Քերին խոսում էր միայն բնակավայրերի մասին ու գրեթե անտեսում հակամարտության արմատն ու հիմնական աղբյուրը՝ այն, որ պաղեստինցիները հրաժարվում են ընդունել հրեական պետության գոյության իրավունքը որեւիցե սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



