Աֆղանստանում կնոջը գլխատել են առանց ամուսնու ուղեկցության խանութ գնալու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանոմ մի խումբ զինված տղամարդիկ գլխատել են կնոջը՝ առանց ամուսնու ուղեկցության խանութ գնալու համար։ Daily Mail-ի փոխանցմամբ, սարսափազդու հաշվեհարդարը տեղի է ունեցել աֆղանական Սար է Պուլ նահանգի Լատտի գյուղում, որը գտնվում է «Թալիբանի» հսկողության տակ։
Նահանգապետի ներկայացուցչի խոսքով կինը պատժվել է, քանի որ փողոց էր դուրս եկել առանց ամուսնու, որն այդ ժամանակ Իրանում էր գտնվում։
Ըստ «Թալիբանի» օրենքների՝ կնոջն արգելված է դուրս գալ տնից առանց ամուսնու, կամ արական սեռի մոտ ազգականի ուղեկցության։ Բացի դրանից կանանց արգելվում է կրթություն ստանալ կամ աշխատել։
ՄԻնչդեռ «Թալիբանը» հերքում է իր մասնակցությունը վերոնշյալ միջադեպին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



