Թուրքիայում լրագրող է ձերբակալվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրք հետաքննող լրագրող Ահմեթ Շըքը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողը հայտնել է թվիթերյան միկրոբլոգի միջոցով:
«Ձերբակալվում եմ: Մի թվիթերյան գրառման պատճառով ինձ տանում են դատախազություն»,- հայտնել է նա:
Թուրքիան խիստ բացասական ցուցանիշներ է գրանցել մամուլի ազատության հարցում: Միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) կազմակերպությունը և Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) Թուրքիան հայտարարեցին 2016 թվականին մամուլի նկատմամբ ամենաշատը ճնշում կիրառած երկիրը: Երկրում բանտարկված է 148 լրագրող, ընթացիկ տարում փակվեց շուրջ 170 լրատվամիջոց, այդ թվում և թերթեր, հեռուստաընկերություններ, ռադիոալիքներ, լրատվական գործակալություններ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



