Չինուհին ազգային ռեկորդ Է սահմանել՝ առողջ երեխա ծնելով 64 տարեկանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Չինաստանի Ցզիլինի նահանգի բնակչուհին որդի Է ծնել 64 տարեկանում՝ դառնալով երկրի՝ առողջ երեխա ծնած ամենատարեց կինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sina պորտալին: Ծննդաբերությունը տեղի Է ունեցել դեկտեմբերի 28-ին Չանչուն քաղաքի հիվանդանոցներից մեկում:
Նշվում Է, որ կնոջը հաջողվել Է հղիանալ Էքստրակորպորալ բեղմնավորման ընթացակարգի շնորհիվ:
Ինչպես պատմում են կնոջ ծանոթները, նա եւ իր ամուսինը որոշել են երեխա ունենալ այն բանից հետո, երբ վերջերս մահացավ նրանց միակ զավակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



