Բրոկկոլին` կրծքի քաղցկեղի դեմ հզոր միջոց
ՖՈՏՈԲրոկկոլիի, կաղամբի, ինչպես նաեւ մի շարք այլ խաչածաղկավոր բանջարեղենների մեջ առկա է Սուլֆորաֆեն միացությունը, որը կարող է դանդաղեցնել կրծքի քաղցկեղի բջիջների աճը: Այդ մասին տեղեկացնում են եվրոպացի մի խումբ գիտնականներ:

Սուլֆորաֆանի կանխարգելիչ հատկանիշների մասին գիտնականներին վաղուց էր հայտնի, սակայն այժմ գիտնականներն ապացուցել են, որ այդ նյութը կարող է ոչ միայն կանխարգելել քաղցկեղային բջիջների առաջացումը, այլեւ դանդաղեցնել արդեն առաջացածների աճը:

Գիտնականների իրականացրած հետազոտությանը մասնակցել է 54 կին, որոնց մոտ կրծքի քաղցկեղ էր ախտորոշվել: Հետազոտության արդյունքում ստացված տվյալները փորձագետներին թույլ են տվել եզրակացնել, որ սուլֆորաֆանն իրոք դանդաղեցնում է քաղցկեղային բջիջների աճը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



