Վրաստանը 100 հազար դոլարի չափով օգնություն կհատկացնի Սիրիային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի իշխանությունները 100 հազար դոլարի չափով ֆինանսական օգնություն կցուցաբերեն Սիրիային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն հայտնել Է կառավարության դեկտեմբերի 29-ի նիստից հետո:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ավելի վաղ հայտարարել Է, որ իր երկիրը ՄԱԿ-ի առաքելության օգնությամբ պլանավորում Է երեխաների համար հումանիտար օգնություն ուղարկել Սիրիա:
«Վարչապետը պատրաստակամություն Է հայտնել օգնել այն երեխաներին, որոնք հայտնվել են ծանր դրության մեջ: Դրանից հետո մենք ակտիվ կոնսուլտացիաներ ունեցանք ՄԱԿ-ի հետ, եւ ուսումնասիրեցինք բոլոր այն ուղիները, թե ինչպես Է կարելի հումանիտար օգնություն ցուցաբերել: Ի վերջո որոշվեց, որ մենք 100 հազար դոլարի շրջանակներում ֆինանսական օգնություն կցուցաբերենք ՄԱԿ-ի հատուկ հիմնադրամի միջոցով»,- հայտարարել Է Ջանելիձեն կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդել Է Sputnik-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



