Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Արարատի մարզի մարտական հենակետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակում Գալուստ Սահակյանը ծանոթացել է զինծառայողների առօրյային, մարտական պատրաստվածությանը, զրուցել նրանց հետ, քննարկել նրանց հուզող խնդիրները:
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորելով զինվորներին՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Գալուստ Սահակյանը նշել է, որ երկրի անվտանգության երաշխավորը սահմանապահ տղաներն են, ովքեր իրենց կյանքի գնով անառիկ են պահում հայոց սահմանները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



