Թրամփի վարչակազմը կարող է միանալ Սիրիայի հակամարտության կարգավորմանը. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ը նոր վարչակազմով կկարողանա միանալ Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի՝ Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին, երբ երկրի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնամուխ լինի իր պարտականությունների կատարմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ես կցանկանայի հույս հայտնել, որ երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնամուխ լինի իր պարտականություններին, նրանք նույնպես կկարողանան միանալ այդ ջանքերին, որպեսզի մենք այդ ուղղությամբ աշխատենք համերաշխ եւ համատեղ»,-ասել Է Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



