Երևանում ավտոմեքենան գլորվել է ձորակը և այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Գ. Հովսեփյան փողոցում' հեռուստաաշտարակի մոտակայքում սեպտեմբերի 20-ին, ժամը 02.33-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվել:
Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հովսեփյան-Դավիթ Բեկ փողոցների խաչմերուկի մտակայքում «Մերսեդես» մակնիշի 77 RR 008 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզ չեն ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվելով հարակից ձորակը՝ այրվել:
Հրդեհը մարվել է ժամը 02.56-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Զոհեր և տուժածներ չկան:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



