Չինաստանում տրվել է ավտոմեքենաների երթեւեկության մեկնարկն աշխարհի ամենաբարձր կախովի կամրջով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանում տրվել Է ավտոմեքենաների երթեւեկության մեկնարկը աշխարհի ամենաբարձր կախովի կամրջով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ին հայտնել Է China News Service գործակալությունը:
Կամրջի շինարարությունն ավարտվել Էր սեպտեմբերին:
Բեյպանցզյան կամրջի ամենաբարձր կետը, որը գտնվում Է համանուն հարթավայրում, գետնից 565 մետր բարձրության վրա Է եւ, չինական կողմի տվյալներով, կամուրջն այդ ցուցանիշով ռեկորդակիր Է:
Կամրջի շինարարությունը, որի երկարությունը կազմում Է 1341 մետր, նստել Է գրեթե 150 մլն դոլար: Կառույցն արագընթացիկ մայրուղու բաղկացուցիչ մասն Է, որը Չժեցզյանի նահանգի Հանչժոու քաղաքը միացնում Է Յունանի նահանգի Ժույլի քաղաքի հետ:
Հույչժոու նահանգում, որը լեռնային տեղանք Է՝ բազմաթիվ կիրճերով, գտնվում են Չինաստանի ամենաբարձր տասը կամուրջներից յոթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



