Դաղստանում ձերբակալել են Մոսկվայում ահաբեկչություն պատրաստող ԻՊ-ի զինյալների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնում Է Դաղստանում գաղտնի գործունեություն ծավալած խմբի յոթ անդամների ձերբակալության մասին, որոնք ՌԴ-ի տարածքում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման կողմնակիցներն են: Նրանք մտադրվել Էին մի շարք ահաբեկչական գործողություններ կատարել Մոսկվայի տարածաշրջանի տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Ռուսաստանի հատուկ ծառայությունը հայտնում Է, որ «զինյալները ահաբեկչական գրոհները պատրաստում Էին ԻՊ միջազգային ահաբեկչական կազմակերպության՝ Սիրիայում գտնվող հանձնակատարի ուղղակի ցուցումով:
Ձերբակալվածների բնակության վայրերի խուզարկությունների ընթացքում առգրավվել են մեծ քանակությամբ հրաձգային զենք եւ պայթանյութեր, ինչպես նաեւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի բաղադրատարրեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



