Չօգտագործվող կախիչը վերածեք ամանորյա գեղեցիկ զարդարանքի
ՖՈՏՈ168.am-ը գրում է.
Ամանորին հաշված օրեր են մնացել, արդեն իսկ ժամանակն է տունը պատրաստել այս գեղեցիկ տոնին։ Takprosto.cc կայքը ներկայացրել է, թե ինչպես կարելի է անպետք կախիչը վերածել գեղեցիկ զարդարանքի։
1. Նախ հարկավոր է կախիչն առանձնացնել վերևի հատվածից։
2. Դրան շրջանակի ձև հաղորդեք։
3. Խաղալիքները շարեք շրջանակի վրա։ Գերադասելի է օգտագործել տարբեր չափերի, գույների և ձևերի խաղալիքներ։
4. Ստացվում է չափերով բավական մեծ զարդարանք։
5. Երբ ավարտեք խաղալիքները շարելը, փաթաթեք վերևի հատվածը։
6. Զարդարեք ամանորյա պսակը։
7. Վերևի հատվածում ժապավեն կապեք։
8. Գործիքի օգնությամբ հեռացրեք վերևում մնացած երկաթյա հատվածը։ Եթե կարողանաք զարդարել այն, ապա հեռացնելու կարիք չի լինի։
9. Ստացվում է այսպիսի գեղեցիկ զարդ։
10. Այս միջոցով կարող եք ոչ միայն դռան համար նախատեսված ամանորյա պսակ պատրաստել, այլև՝ դեկոր տան համար։