Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմը չտարածել ԻՊ գրոհայինների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմը չտարածել ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների վրա։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Առաջնորդները կողմ են արտահայտվել հակաահաբեկչական ուղղությամբ փոխգործակցության ամրապնդմանը, մասնավորապես նշել են, որ հրադադարը չի վերաբերում ահաբեկչական խմբավորման գրոհայիններին, առաջին հերթին՝ ԻՊ–ին»,– ասված է հայտարարության մեջ։
Կողմերը նաեւ գոհունակություն են հայտնել Սիրիայի իշխանությունների եւ չափավոր ընդդիմության միջեւ պայմանավորվածությունների կապակցությամբ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջնորդությամբ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



