8 գաղափար՝ ամենագեղեցիկ տոնածառն ունենալու համար
ՖՈՏՈԱմանորին հաշված օրեր են մնացել, այնպես որ, տոնածառը տեղադրելու ճիշտ ժամանակն է։ Adme.ru կայքը ներկայացրել է 8 գաղափար։
1. Մինիմալիստական տոնածառ։ Եթե չեք ցանկանում ճոխ տոնածառ ունենալ, այս գաղափարը ձեզ համար է։ Միանման խաղալիքներով զարդարելով տոնածառը՝ գեղեցիկ տեսք կհաղորդեք դրան։
2. Վառ խաղալիքներով ուրախ տոնածառ։ Այս դեպքում կարող եք համադրել տարբեր գույների խաղալիքներ, ընդ որում, դրանք կարող են լինել թե հին, թե նոր։
3. Կարմիր դեկորներով տոնածառ։ Ամանորն անհնար է պատկերացնել առանց կարմիր գույնի։ Տոնածառը կարող եք զարդարել կարմիր իրերով, և կստացվի դասական տոնածառ։
4. Լուսավոր տոնածառ։ Լույսերով լի տոնածառը ձեզ տոնական տրամադրություն կհաղորդի։
5. Ավանդական գնդակներ։ Սրանք ամենատարածված խաղալիքներից են։
6. Ամենագեղեցիկ տոնածառը։ Անսովոր խաղալիքներ, իրեր, կտորներ… այս բոլոր իրերը կապահովեն տոնածառի շքեղ տեսքը։
7. Վինտաժային տոնածառ։ Խաղալիքների օգնությամբ կարող եք ապահովել տոնածառի օրիգինալ տեսքը։
8. Կրեատիվ տոնածառ։ Տոնածառը զարդարելու համար կարող եք ամենատարբեր իրեր օգտագործել։