Շավարշ Մելիքյանը ընդօրինակման արժանի սպա էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀակառակորդին դիմագրավելու մարտում զոհված դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը Շիրակի մարզի Աշոցք գյուղից էր: 2007թ. դպրոցից հետո ընդունվել էր Ռազմական համալսարան: 2011թ. ավարտելով ուսումը՝ վիճակահանությամբ ծառայության էր անցել սահմանապահ զորամասերից մեկում: Կարճ ժամանակում հասցրել էր ինքնահաստատվել, զորամասի հրամանատարությանը համոզել, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել: Երիտասարդ սպայի դասակը միշտ լավագույններից էր, զորամիավորման մրցումներում առաջին տեղն էր գրավել կրակային պատրաստությունից, մարտավարությունից, քիմպաշտպանությունից, ինժեներական պատրաստությունից և էլի մի քանի առարկաներից: Նա ընդօրինակման արժանի սպա էր: Հավերժ փառք:

1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



