Հրաշք միջոց`որովայնի հատվածում ճարպերից ազատվելու համար
ՖՈՏՈՑանկացած կնոջ երազանքն է ընդգծել իր գեղեցիկ կառուցվածքն ու թաքցնել ավելորդ ճարպերը:
Past.am-ը ներկայացնում է բաղադրատոմս, որը լավացնում է նյութափոխանակությունը, օրգանիզմին վիտամիններ և էներգիա է հաղորդում: Այս խառնուրդը դրական է ազդում մաշկի և մազերի որակի վրա, լավացնում է ստամոքսի, աղիքների և սրտամկանի աշխատանքը:
Այս միջոցը նաև ակտիվորեն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Անհրաժեշտ է 120 գ բողկ, 3 կիտրոն, 4 ճ/գ մեղր, 2 ճ/գ դարչին, 1 կտոր կոճապղպեղ:
Կոճապղպեղն ու բողկը մանրացրեք բլենդերի մեջ: Կիտրոնը 4 մասի բաժանեք, տեղադրեք բլենդերի մեջ և լավ հարեք: Խառնուրդին ավելացրեք մեղրը, դարչինն ու ամբողջը լավ խառնեք:
Ստացվածը պետք է ընդունել օրական երկու անգամ՝ 1 ճ/գ: Կուրսը տևում է 3 շաբաթ, ապա՝ 3 օր դադար, որից հետո կարող եք կրկնել կուրսը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: