Այսօր զոհված Էրիկ Աբովյանը հունվարին պետք է զորացրվեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmlur.am-ը գրում է.
Այսօր Տավուշում զոհված Էրիկ Աբովյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից էր: ArmLur.am-ի տեղեկություններով` նա պետք է զորացրվեր մինչև հունվարի 15-ը: Կրթությունը ստացել է հենց Ստեփանավանի դպրոցում, ունի իրենից փոքր եղբայր, ով հունվարին բանակ պետք է գնա:
Հայրն արտագնա աշխատանքի է, մայրը չի աշխատում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
Նշենք, որ մարտերի ընթացքում զոհված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքից էր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



