Ռիո-դե-Ժանեյրոյում անհետացել է Հունաստանի դեսպանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրազիլիայում Հունաստանի դեսպան Կիրակոս Ամիրիդիս անհետացել է: Այդ մասին հաղորդում է Folha de Sao Paolo պարբերականը՝ հղում անելով քաղաքացիական ոստիկանությանը:
Ըստ թերթի տվյալների` դիվանագետին վերջին անգամ տեսել են դեկտեմբերի 26-ին Ռիո-դե-Ժանեյրոյում: Հենց այդ ժամանակ նրա հետ կապ են հաստատել հաղորդագրությունների միջոցով: Նշվում է, որ պաշտոնապես Ամիրիդիսը արձակուրդում է տոների կապակցությամբ և աշխատավայրում պետք է հայտվի հունվարի 9-ից ոչ շուտ:
Հույն դիվանագետի որոնողական աշխատանքներով զբաղվում է բրազիլական ոստիկանությունը, ինչպես նաև երկրի ԱԳՆ-ն հաղորդում է թերթը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



