Թուրքիայում PKK-ի 5 ներկայացուցիչ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում Քրդստանի բանվորական կուսակցության 5 բարձրաստիճան ներկայացուցիչ է ձերբակալվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:
Ձերբակալությունները տեղի են ունեցել Թուրքիայի Դիարբեքիր, Անթալիա եւ Շանլըուրֆա նահանգներում իրականացված ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների արդյունքում:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



