ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները նոր վարչակազմին նեղը լծելու Օբամայի փորձն Է. Թրամփի օգնական
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր օգնական Քելիեն Քոնվեյը կարծիք Է հայտնել, որ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից հայտարարված հակառուսական նոր պատժամիջոցները կարող են լինել Օբամայի վարչակազմի փորձը՝ հանրապետականին զրկել գործողությունների ազատությունից:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, Քոնվեյը դեկտեմբերի 29-ին հայտարարել Է CNN հեռուստաալիքի եթերում:
«Նույնիսկ նրանք, ովքեր շատ հարցերում համակրում են նախագահ Օբամային, նշում են, որ նա այսօր դա արել Է, մասնավորապես, որպեսզի նեղը լծի ընտրված նախագահ Թրամփին»,- ասել Է նա:
«Շատ ցավալի Է, եթե այդ հարցում դրդապատճառը քաղաքականությունն Է եղել, բայց մենք չենք կարող չմտածել, որ հաճախ բանը հենց դա Է»,- հավելել Է Քոնվեյը: «Մեր կարծիքով՝ սա այն չԷ, ինչը դեմոկրատական պետության մեջ համարում են իշխանության սահուն փոխանցում»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



