Բելառուսի արտաքին պետական պարտքը 8.6 տոկոսով աճել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի արտաքին պետական պարտքը ընթացիկ տարվա սկզբից մեծացել է 1 մլրդ 71.6 մլրդ դոլարով եւ կազմել 13.5 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել են երկրի Ֆիննախից։
«Արտաքին պարտքը դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 13.5 մլրդ դոլար՝ տարեսկզբից մեծանալով 1 մլրդ 071.6 մլն դոլարով կամ 8.6 տոկոսով»,– ասել են նախարարությունից։
Ինչպես հայտնի է դարձել, հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Բելառուսը 1.76 մլրդ դոլարի պետական վարկ է վերցրել, այդ թվում՝ 800 մլն դոլար Զարգացման եւ կայունացման եվրասիական ֆոնդից, 345.8 մլն դոլար՝ Չինաստանի բանկերից, 493.8 մլն դոլար, Ռուսաստանի բանկերից եւ կառավարությունից, 119.5 մլն դոլար ՎԶՄԲ–ից, 1.8 մլն դոլարը ՎԶԵԲ–ից։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



