Ռունին բաց կթողնի Միդլսբրոյի հետ հանդիպումը
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին վնասվածքի պատճառով բաց կթողնի Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Միդլսբրոյի» հետ հանդիպումը,- տեղեկացնում է The Sun-ը:
Հարձակվողը չի կարողացել ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր «Սանդերլենդի» հետ խաղից հետո կայացած մարզման ընթացքում:
«Ռունին դեռ վնասվածք ունի: Լյուկ Շոուն մարզվում է առանց խնդիրների, սակայն ես չեմ կարծում, որ նա պատրաստ է խաղադաշտ դուրս գալ մեկնարկային կազմում»,- «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքն է մեջբերում The Sun-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Միդլսբրոյի» միջև հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 31-ին, Երևանի ժամանակով 19:00-ին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



