Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թալիշցի 20 տղամարդ ու նաև նրանցից մեկի ընտանիքը վերադարձել են Թալիշ՝ Նոր տարին այնտեղ դիմավորելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլյան պատերազմից հետո Հայաստան «գաղթած» Պետրոս Աբրահամյանը, որն ընտանիքին թողել էր Չարենցավանում, մի քանի թալիշցի տղամարդկանց հետ վերադարձել  հարազատ գյուղ, Նոր տարին պատրաստվում է ընտանիքի հետ դիմավորել Թալիշում:

« Ընտանիքս երեկ եմ բերել: Նոր տարին Թալիշ ենք նշելու: Ավելի  հետաքրքիր` մեր տանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետրոս Աբրահամյանը:

Վերջինս այն 10 տղամարդկանց թվում էր, որոնք ներգրավված են Թալիշի վերականգման աշխատանքներին։

Նա Tert.am-ին տեղեկացրեց, որ նման մարդկանց թիվն ավելացել է`«մի 20 ջահել կլինի»:

Առաքելյանների ընտանիքը առաջին անգամ Ամանորը նշելու է Թալիշից դուրս:  Արմինեի ամուսինը, տեգր ու սկեսրայրը Մատաղիսում են մնացել, իսկ Հայաստանում բնակվում են Արմինեն իր 3 երեխաներով ու տեգոր ընտանիքը` ևս 3 երեխաներով:

«Գալու են դիմավորելու, նորից գնան: Մենք շատ կուզեինք այնտեղ լինել, բայց այնտեղ երեխա տանելու չէ»,-  ասաց տիկին Արմինեն՝ հավելելով, որ, բնականաբար,շատ են տխուր:

«Այս Նոր տարուն  մաղթում եմ`  խաղաղություն աշխարհին, որ նման  դեպքեր այլևս չկրկնվեն»,-ասաց տիկին Արմինեն:

Ապրիլյան դեպքերի ժամանակ նրանք տեղափոխվել էին Չարենցավան, որտեղ ապրում էին վարձով, հիմա` Աբովյան, որտեղ բնակարան են գնել:

«Մենք ենք առել էդ տունը,  պետությունը  մեզ չի աջակցել»,-ասաց Արմինե Առաքելյանը: 

Օհանյանների ընտանիքը` երեք եղբայր, երկու հարս, պապիկ, մայր ու մեկ անչափահաս երեխայով ևս ապրում է Չարենացավանում: Tert.am –ի հետ զրույցում Ժորա Օհանյանն ասաց, որ տխուր են Նոր տարին Թալիշում չդիմավորելու համար։ 

«Ուրիշ մթնոլորտ, ուրիշ շրջապատ , ուրիշի տուն»,-պատմեց տղամարդը:

Օհանյանների ընտանիքը Թալիշում ունեցել է  անասուններ, մթերային խանութ, որն ամբողջությամբ թալանված է: 

Վերջիններիս Արցախի կառավարությունն ասել է, որ եթե վերադառնան, գուցե ինչ-որ փոխհատուցում կտան:

«Գյուղ դե տեսնանք` կվերադառնա՞նք , թե ոչ,  եթե պայմանները, անվտանգությունը երաշխավորեն, ինչու ոչ, կվերադառնանք, բայց դե դժվար»,-ասում է Ժորա Օհանյանը:

 

Արաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»